Սերժ Սարգսյան. Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը16 ապրիլի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը: «Իմ կուսակիցները հավանություն են տվել վարչապետի պաշտանոկատար Կարեն Կարապետյանի առաջարկությանը համապատասխան կուսակցական մարմինների նիստերում: Ես պատրաստ եմ նման պատասխանատվություն ստանձնել»,-ասել է նա: Սերժ Սարգսյանը հավելել է նաև, որ հավերժ ոչինչ չի լինում: «Ուստի իմ պարտականությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հավանություն ստանա խորհրդարանում, ես պատրաստվում եմ տևական ժամանակ տրամադրել այն փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարիների ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցնելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և հանրապետականների շարքում և կուսակցությունից դուրս: Մենք մեծ աշխատանք ունենք անելու հօգուտ Հայաստանի»,-ասել է նա ռուսական պարբերականին տված հարցազրույցում: : Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |