Սերժ Սարգսյանը՝ վարչապետ․ 77՝ կողմ, 17՝ դեմ17 ապրիլի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում կայացած քվեարկության արդյունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում։ Սարգսյանը հավաքել է 77 կողմ ձայն, դեմ ձայները 17-ն էին Կողմ են քվեարկել Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները, մի քանի ընդդիմադիր պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը՝ փոխարենը ցույցերի մասնակցելով։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ-ում իրեն պաշտպանելու համար։ «Որպես քաղաքական կոալիցիա լուրջ պատասխնատվություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա հետևանքները», - նշել է նա։ Բացի իշխող կոալիցիայից, Սերժ Սարգսյանը շնոհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին ու «ԵԼՔ» դաշինքին։ «Սահմանադրական պահանջով, մենք այսուհետ անմիջական շփումների շատ առիթներ ենք ունենալու։ Հուսով եմ, արագ հաղթահարվելու են առկա շատ թյուրըմբռնումներ ու կաղապարներ, որոնք կան և անկախ մեր քաղաքական տարաձայնություններից լավ բարեկամներ ենք դառնալու»: Ընդիմությունը 5-րդ օրն է՝ մասսայական ցույցեր է անցկացնում Սարգսյանի վարչապետության դեմ։ Նախօրեին ոստիկանների ու ցուցարարների բմիջև բախումներում տուժել են 46 մարդ, այդ թվում 6 ոստիկան․ նրանք վիրավորվել են հատուկ միջոցների կիրառումից։ Տուժել էր նաև ընդդիմության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը, ով, սակայն, ապաքինվել ու վերադարձել էր հիվանդանոցից։ Սարգսյանը երկիրը ղեկավարում է 2008 թվականից՝ նախագահի պաշտոնում։ 2015-ին երկրում սահմանադրական հանրաքվե անցկացվեց ու կառավարման ձևը փոխվեց կիսանախագահականից խորհրդարանականի։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |