ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել միակողմանի մորատորիումը ԵՍԶՈՒՊ-ի հարցում

PanARMENIAN.Net - Բուխարեստում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի մեկնարկի շեմին Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել միակողմանի մորատորիումը ԵՍԶՈՒՊ-ի հարցում: Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մարտի 28-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, քանի որ Ռուսաստանի մորատորիումը սպառնում է խախտել ԵՍԶՈՒՊ-ի ռեժիմի ամբոջականությունը եւ խարխլում է համագործակցության ոգով մոտեցումը անվտանգության խնդիրներին:



Հայտարարության մեջ ասվում է, որ դեռեւս աշնանը ԱՄՆ-ն Ռուսաստանին էր ներկայացրել իր առաջարկների փաթեթը, որոնք կոչված են մեղմելու նրա մտավախությունները: Ըստ այդ փաթեթի, ՆԱՏՕ-ի երկրները համաձյնվում են վավերացնել ԵՍԶՈՒՊ-ի ադապտացված տարբերակը Վրաստանից եւ Մոլդովայից բոլոր ռուսական զոքերի դուրս բերումից հետո:



Մինչդեռ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հերքեց ավելի վաղ հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան օգնություն է առաջարկել ՆԱՏՕ-ին Աֆղանստանում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ դաշինք կնքելու հարցում սառեցման դիմաց:



Հիշեցնենք, որ 2007թ. հուլիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանը դադարեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---