Ամերիկայի Հայկական համագումարը եւ Կանդայի հայերի կոնգրեսը պայմանագիր են ստորագրել համագործակցության մասին29 մարտի 2008 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Կանադայի հայերի կոնգրեսը (ԿՀԿ) եւ Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) պայմանագիր են ստորագրել համագործակցության մասին, որը նախատեսում է երկկողմ հարաբերությունների ու կապերի զարգացում եւ ամրապնդում` հայկական հարցի եւ Կանադայի ու ԱՄՆ-ի հայերի շահերը առաջ տանելու նպատակով: «Ամերիկայի հայկական համագումարի առաքելությունը նման է մերին»,-հայտարարել է Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Տարո Հալեպյանը` գոհունակություն հայտնելով ԱՀՀ-ի հետ համագործակցության առիթով: «Ես տպավորված էի նրանով, ինչին հասել է ԿՀԿ-ն վերջին 5 տարիների ընթացքում, ինչպես նաեւ Կոնգրեսի խորաթափանցությամբ եւ նրա ղեկավարների աշխատանքի ոճով: Մենք բոլորս կշահենք այդ համագործակցությունից, եւ ես անհամբեր սպասում եմ մեր հետագա աշխատանքին Կանադայի մեր հայ բարեկամների հետ բազում ոլորտներում»,-հայտարարել է ԱՀՀ-ի նախագահ Հրայր Հովնանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |