ՌԴ ԱԳՆ. Մոսկվան վստահ է, որ իրավիճակը ՀՀ-ում կհանգուցալուծվի ժողովրդավարական ճանապարհով![]() 20 ապրիլի 2018 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան վստահ է, որ իրավիճակը ՀՀ-ում կհանգուցալուծվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով բողոքները երկրում: «Վստահ ենք, որ իրավիճակը բարեկամ Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով»,-հայտարարել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ: Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |