Սահակաշվիլի. Մտահոգ եմ ՀՀ-ում խաղաղության և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար![]() 21 ապրիլի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին անդրադարձել է Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերի թեմային: «Շատ մտահոգ եմ Հայաստանում խաղաղության և այդ շատ տաղանդավոր և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար»,-գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Նա կոչ է արել «իր ընկերներին Հայաստանի իշխանության շարքերից անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»: «Եվ ընդհանրապես, ավելի քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և ավելի մոտ եղեք սեփական քաղաքացիներին, դրանից միայն կշահեք»,-գրել է քաղաքական գործիչը: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 13-ին և շարունակվում են արդեն 9-րդ օրը: Ընդդիմությունը մեղադրում է Սարգսյանին երկրի անարդյունավետ կառավարման և տնտեսական իրավիճակի վատթարացման մեջ: Ապրիլի 16-ին ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան ու հասնել ԱԺ շենքին, բայց դա նրանց չի հաջողվել: Հաջորդ օրը ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին: Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |