Երևանում ոստիկանությունը 62 անձի է բերման ենթարկել

Երևանում ոստիկանությունը 62 անձի է բերման ենթարկել

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 21-ի առավոտից բերման է ենթարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարներին Երևանի փողոցներից:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ոստիկանությունում, ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ցույցի 62 մասնակից:

Նրանց տարել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Երևանում արդեն 9-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ընդդիմադիր շարժումը, կոչ է արել ակցիայի մասնակիցներին ապրիլի 21-ին բողոքի ակցիան սկսել 7-րդ մասիվից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---