Վարչապետ. ՀՀ անվտանգ զարգացման ու ԼՂ խնդրի լուծումից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ![]() 21 ապրիլի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Սերժ Սարգսյանն արձագանքել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին՝ ուղղված իրեն, նշելով, որ անհրաժեշտ է համարում, որ հենց իրենից լսեն մտահոգությունների հակիրճ արձագանքը: «Լույս»-ականները Սարգսյանին կոչ էին արել կատարել խոստումն ու հրաժարվել վարչապետի պաշտոնից: «Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված: Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։ (...) Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին»,- նշել է վարչապետը։ Հայաստանում արդեն 9-րդ օրն է քաղաքացիները ԵԼՔ-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի երթեր, ցույցեր ու հանրահավաքներ են անցկացնում՝ արտահայտվելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Նրանք պահանջում են նորանշանակ վարչապետի հրաժարականը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |