Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բուխարեստում դատարկ ձեւականություն կլինի 1 ապրիլի 2008 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ցանկացած հանդիպում ներկա պահին դատարկ ձեւականություն կլինի եւ ոչինչ չի տա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի նորընտիր նախագահը պետք է կադրային հարցեր լուծի, վերացնել ներքաղաքական լարվածությունը հանրապետությունում: «Ադրբեջանում աշնանը կայանալու են նախագահական ընտրություններ եւ Իլհամ Ալիեւը պետք է կտրուկ քայլեր չանի: Այդ պատճառով Բուխարեստում հանդիպումը չի կայանա»,- գտնում է Իսկանդարյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն սկզբում խոսում էին հնարավոր հանդիպման մասին, սակայն հետո եկան այն եզրահանգնմանը, որ այն դեռ անհրաժեշտ չէ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |