ՀՅԴ. Ջահերով երթ տեղի չի ունենա![]() 23 ապրիլի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 23-ի Ջահերով երթը չի կայանա, այն կփոխարինվի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ժամը 20:00-ից մեկնարկվող ոգեկոչման արարողությամբ: «Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակիը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերիդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ապրիլի 23-ին Երևանի փողոցներում մեկնարկել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |