ՌԴ ԱԳՆ խոսնակ․ Հայ ազգը մեծ ազգ է![]() 23 ապրիլի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ցույցերն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ «Ազգը, որը նույնիսկ պատմության ամենաբարդ պահերին՝ անտեսելով ծայրահեղ տարաձայութնունները, չբաժանվելու ու փոխադարձ հարգանք պահպանելու ուժ ունի, մեծ ազգ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է», - գրել է նա։ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել բողոքի ցույցերի 11-րդ օրը՝ ապրիլի 23-ին։ Իր հայտարարությունում նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ։ Երևանը դիմավորել է Սարգսյանի հրաժարականի լուրը շչակներով ու շնորհավորանքներով Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |