Թբիլիսիում Ջահերով երթ է անցել![]() 24 ապրիլի 2018 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Թբիլիսիում անցել է Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթը սկսվել է Վակե այգու մոտակայքում և ավարտվել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Երթի մասնակիցները նաև բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև: Դեսպանատան առջև բողոքի ակցիա կիրականցվի նաև ապրիլի 24-ին: 103 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |