Էրդողան. Թուրքիայի մեր հայազգի հայրենակիցների ապրած ցավն ընդհանուր է24 ապրիլի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կ. Պոլսում Հայոց պատրիարքությանը, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է անցկացվում: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: «Պատմության ընթացքում Թուրքիայի մեր հայազգի հայրենակիցների ապրած ցավը ընհանուր է, այն կիսելը թուրք ժողովրդի խղճի և բարոյականության թելադրանքն է: Դուք այսօր համախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանում՝ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում մահացած Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգելու համար: Եվս մեկ անգամ նրանց հիշատակին հարգանքի իմ տուրքն եմ մատուցում, իսկ նրանց երեխաներին, թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պոլսի Հայոց պատրիարք Արամ Աթեշյանին: Ըստ Էրդողանի, Թուրքիան պատմության ընթացքում եղել է «ցավերը կիսող» երկիր: Նա ընդգծել է, որ «երբեք թույլ չի տա, որ իր քաղաքացիները խտրական վերաբերմունքի արժանանան իրենց կրոնի, ծագման պատճառով»: 103 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |