Բուխարեստում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի շարքում են` նոր անդամների հրավերը եւ Աֆղանստանում ընթացող գործողության ապագան: Եվ մեկը, եւ մյուսը դեռեւս տարաձայնությունների առարկա են: Աֆղանստանն այն առումով, թե որքան զինծառայողներ եւ աֆղանական որ նահանգ են գործուղվելու: Իսկ այն երեք երկրներից, որոնք կարող են դաշինքին անդամակցելու պաշտոնական հրավեր ստանալ, Հունաստանը մինչեւ վերջին պահը համաձայն չէր Մակեդոնիայի անդամակցությանը, քանի որ երկրի անվանումն անընդունելի է Աթենքի համար: Պակաս տարաձայնություններ չի առաջացնում նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրի հատկացման հարցը Ռուսաստանի երկու հարեւան երկրներին` Վրաստանին եւ Ուկրաինային: Հանդիպմանը կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ի հայեցակարգը 21-րդ դարում եւ կիբերնետիկ ու էներգետիկ անվտանգության հարցեր:



Գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում են նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձիք: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---