Մանվել Գրիգորյան. ԱԺ ՀՀԿ խմբակցությունում եմ, բայց ՀՀԿ անդամ չեմ

Մանվել Գրիգորյան. ԱԺ ՀՀԿ խմբակցությունում եմ, բայց ՀՀԿ անդամ չեմ

PanARMENIAN.Net - Երկիրը ժողովրդինն է, ինչ որոշի, այն էլ պետք է անել: Նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում հանրային ընդվզման ալիքին և Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Լրագրողներից մեկի հարցին, թե որպես ՀՀԿ-ական պատգամավոր, ինչ է կարծում ստեղծված իրավիճակի մասին, Գրիգորյանը հակադարձել է, որ ինքը «խմբակցության (ԱԺ ՀՀԿ խմբակցության-խմբ.) մեջ է, բայց անդամ չէ (նկատի ունի՝ կուսակցության անդամ չէ)»:

«Ժողովրդի կամքն էր, և շատ ողջունելի է, որ իշխանության հետ երկխոսություն եղավ, ողջունելի է, որ արյուն չթափվեց: Նիկոլը (Փաշինյան-խմբ.) լեզու էլ ունի, թիմ էլ ունի, կարող է խոսել և ժողովրդին հանել (ոտքի հանել-խմբ.)»,- ասել է նա:

Անդրադառնալով Էջմիածնում ապրիլի 23-ին ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, իր օգնական Նվեր Հովհաննիսյանի սպանությանը, Գրիգորյանն ասել է, որ սպանության հեղինակը ոչ թե հանրային ընդվզմանը մասնակցող ցուցարարներն են, ինչպես ավելի վաղ շրջանառվում էր մամուլում, այլ ԱԺ նախկին պատգամվոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կողմանկիցները:

«Կարող եմ ասել, որ ոչ թե շարժման մասնակիցներ, այլ մի խումբ «ճոյտականներ» հարբած գնացել են քաղաքապետարանի մոտ, դանակահարել»,- ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ սպանվածն ապրիլյան պատերազմի մասնակից էր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---