Փաշինյան. ՌԴ հետ հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են երկխոսության միջոցով25 ապրիլի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, բայց դա չի նշանակում, որ հարաբերություններում խնդիրներ չկան: Այս մասին միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «ՌԴ հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին ՀՀ իշխանությունները միշտ միևնույն պատասխանն են տալու՝ դրանք շատ և շատ կարևոր են: Կասկած չկա, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն եղբայրական երկրներ են, ինչը չի նշանակում, թե խնդիրներ չկան: Մեր նպատակն է ոչ թե քննադատել այդ խնդիրները, այլ լուծում գտնել երկխոսության միջոցով: Վստահ եմ, որ ՌԴ հետ երկխոսությունը կստացվի»,-ասել է նա: Նմանատիպ խնդիրների թվում նա նշել է ՌԴ կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին, հայկական ընկերությունների խնդիրները ռուսական շուկայում, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների խնդիրները՝ օրինակ, վարորդական իրավունքի ճանաչման հարցը: «Այնուամենայնիվ, այդ խնդիրները լուծելի են»,-ասել է նա: Փաշինյանի գլխավորած անհնազանդության շարժումը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին վարչապետի պաշտոնից: Փաշինյանն արտահերթ ընտրություններ է պահանջում և ասում է, որ ՀՀԿ-ն չպետք է վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման համար թեկնածու առաջադրի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |