Բաղդասարյան. Քննարկվելու է ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը25 ապրիլի 2018 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քննարկումներին: Այդ մասին ԱԺ-ում հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նրա խոսքով, օրակարգում է ու քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, հայտնում է Panorama.am-ը: «Նա հրաժարական է տվել ու դրանից հետո չի ցանկանում մասնակցել այդ քննարկումներին: Կա վարչապետի պաշտոնակատար: Վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում: Նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց»,-ասել է Բաղդասարյանը: Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |