ՀՀ ԱԳՆ. Հայկական կողմի համար Ղարաբաղի հարցով բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը 2 ապրիլի 2008 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը, ով ասել է, թե «բանակցային գործընթացի միջնորդների կողմից 4 տարի առաջ ներկայացված առաջարկությունների փաթեթում հիմնական տեղը հատկացված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման բանաձեւին»: Տ. Բալայանի խոսքերով, «Մադրիդի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի»:Մեկնաբանելով Ազիմովի խոսքերն այն մասին, որ պաշտոնական Բաքուն առաջարկում է Լաչինի միջանցքի օգտագործման հնարավորությունը երկու կողմերից մի պայմանով, որ այն մնա Ադրբեջանի կազմում` Տիգրան Բալայանը հայտարարել է. «Դա ընդամենը Բաքվի ցանկությունն է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |