Ազնավուրը Պետերբուրգում իրեն վատ է զգացել, համերգը հետաձգվել է

Ազնավուրը Պետերբուրգում իրեն վատ է զգացել, համերգը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը չեղարկել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը վատ ինքնազգացողության պատճառով: Ապրիլի 26-ին նա կվերադառնա Փարիզ, գրում է Parisien-ը արտիստի ներկայացուցիչ Վինսանս Սթարքի վրա հղումով:

Ազնավուրը վատ էր զգացել Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ, նրան հիվանդանոց էին տեղափոխել:

«Օկտյաբրսկի» համերգասրահի գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, որտեղ պետք է կայանար Ազնավուրի համերգը, հայտնել է, որ այն տեղափոխվել է 2019-ի ապրիլ: Նրա համար շտապ օգնություն էին կանչել, հայտնում է ՌԻԱ Նովոստին::

Ինչպես ասել է Սթարքը, 93-ամյա երգչին չեն հոսպիտալացրել, նա մեկնում է Ֆրանսիա:

Ավելի վաղ Շառլ Ազնավուրը հայտարարություն էր տարածել Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---