ՀՀ ԱԺ եւ ԵԽ համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխությանը 2 ապրիլի 2008 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամներին` Պեր Սյոգրենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:Ողջունելով հյուրերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց, որ պատվիրակությունը բազամամարդ է` վստահ լինելով, որ առաքելության հիմնական նպատակը իրավիճակին տեղում ծանոթանալն ու լիարժեք, ամբողջական պատկեր ձեւավորելն է: Այդ շրջագծում Աժ նախագահը բարձր գնահատական տվեց հետընտրական իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտի արձագանքին, որ «ճշգրիտ էր, հավասարակշիռ ու լիարժեք»: Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենը` ներկայացնելով պատվիրակության անդամներին` նշեց, որ երբեւէ Հայաստան ժամանած ամենամեծ խումբն է, ուր ներկայացված են բոլոր երկրների դեսպանները, եւ դա վկայում է Եվրախորհրդի մտահոգությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման ելքերի շուրջ: Նշելով, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը մշտապես եղել է արդյունավետ եւ նպատակային` պարոն Սյոգրենը խնդրեց վերահաստատել այդ համագործակցության սկզբունքների պահպանումը, մասնավորապես ԱԺ-ի ընդունելիք օրենքների նախագծերը եվրոպական փորձաքննության ուղարկելու հանձնառությունը: Պարոն Սյոգրենի գնահատականով` Ազգային ժողովի եւ ԵԽ-ի համագործակցությունը մեծապես կարող է նպաստել Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխությանը` աջակցելով քաղաքական երկխոսության կայացմանը եւ համաձայնության ձեռքբերմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |