Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին![]() 26 ապրիլի 2018 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այս մասին ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարություն է տարածել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշվում է հայտարարության մետ: Ապրիլի 25-ին ԵԼՔ դաշինքը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Հայտնի դարձավ նաև, որ դեռևս իշխող ՀՀԿ-ն պատրաստ է առանց նախապայմանների քննարկել ընդդիմության օրակարգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |