Փաշինյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ![]() 26 ապրիլի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ դեսպանատանը: Ըստ Փաշինյանի, Ռուսաստանը խոստացել է չմիջամտել ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին, իսկ ինքը հավաստիացրել է ՌԴ դեսպանին, որ բողոքի ակցիաներում «ոչ մի կաթիլ հակառուսական տրամադրություն չկա»: «Բողոքի ցույցերն ուղղված չեն որևէ երկրի դեմ՝ ոչ ՌԴ, ոչ ԱՄՆ, ոչ Եվրամիության, ոչ Իրանի, ոչ Վրաստանի»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա զուտ հայկական շարժում է «ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ անարդյունավետ կառավարման»: ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքայն էջում, ասվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդից բացի, հանդիպմանը մասնակցել են նաև նրա կուսակիցները՝ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը և կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը: Ապրիլի 25-ին վերսկսվել են բողոքի ակցիաները: Այժմ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունից հեռանա ՀՀԿ-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |