ԱՄՆ-ից վիրաբույժը Երևանում մաշկի գերաճի և խալերի անվճար հեռացում կիրականացնի![]() 26 ապրիլի 2018 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ից 26-ը «Կոսմետիկ գեղեցկություն» բարեգործական նախագծի շրջանակում Հայաստան կայցելի Ամերիկյան վիրաբույժների խորհդի կողմից երաշխավորված վիրաբույժ Մարիա Ազիզյանը, ով անվճար բժշկական ծառայություններ կտրամադրի: Մասնավորապես, նա մաշկի տեսանելի գերաճի և տգեղ խալերի հեռացում կիրականացնի: Բժիշկ Ազիզյանը նաև մաշկի վնասվածքների մասով անվճար խորհրդատվություն կանցկացնի: Կոսմետիկ այդ աշխատանքները կիրականացվեն Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում: Գրանցվել կարող են բոլորը, բայց քանի որ տեղերը սահմանափակ են, պետք է նախապես զանգահարել (043) 152-552 հեռախոսահամարով և հերթագրվելու: Դիմողներից կպահանջվի հիվանդության պատմությունն ու ալերգիայի առկայության մասին տեղեկություններից բացի իմանալ նաև բոլոր այն դեղորայքների անվանումները, որոնք նրանք ընդունում են: Բոթեքս/ֆիլերներ կամ կնճիռները վերացնող սրսկումներ չեն առաջարկվելու: Մարիա Ազիզյանը Բոստոնում իր մասնավոր կլինիկան ունի, որտեղ տարբեր տեսակի մաշկային պրոցեդուրաներ է կատարում, ինչպես կոսմետիկ, այնպես էլ քաղցկեղային: Նա Ամերիկյան բժշկական ասոցիացիայի և Վիրաբույժների ամերիկյան քոլեջի անդամ է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |