Զախարովա. Ղեկավարի ընտրությունը ՀՀ ներքին գործն է

Զախարովա. Ղեկավարի ընտրությունը ՀՀ ներքին գործն  է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարի ընտրությունը երկրի ներքին գործն է, որը պետք է հիմնված լինի կոնսենսուսի վրա: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հենց Հայաստանի ներսում պետք է գան այդ կոնսենսուսին և հանրային համաձայնության նրա վերաբերյալ, թե ով և ինչպես պետք է կառավարի այդ երկիրը, թե ինչ ուղենիշ պետք է ընտրվի և այլն», - ասել է Զախարովան:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով, որ ՌԴ-ն միշտ Հայաստանի հետ է:

«Ազգը, որն ունի ուժ՝ անգամ իր պատմության ամենադժվարին պահերին չմասնատվելու և պահպանելու հարգանք միմյանց նկատմամբ՝ չնայած տարաձայնությունների, հզոր ազգ է», - գրել էր նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---