Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցում ընդգծվել է ՀՀ-ում իրավիճակի կարգավորումն իրավական դաշտում![]() 26 ապրիլի 2018 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է լինի բացառապես իրավական դաշտում, «գործող Սահմանադրության շրջանակում և 2017-ի ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, Հայաստանի սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի, վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |