Փաշինյանը ՀՅԴ-ականների հետ է հանդիպել![]() 27 ապրիլի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի երեկոյան ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ինքը՝ Փաշինյանը: «Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - գրել է Փաշինյանը՝ չհայտնելով հանդիպման մասին այլ մանրամասներ: Ապրիլի 26-ի երեկոյան Փաշինյանը հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին», - գրել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |