«Ռոսկոմնադզորը» արգելափակել է VK-ն, Twitter-ն ու Facebook-ը![]() 27 ապրիլի 2018 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Ռոսկոմնադզորը» շարունակում է համալրել արգելված կայքերի շարքը: Այս անգամ ցանկում ընդգրկվել է «ՎԿոնտակտե» (VK), Twitter, Facebook և «Օդնոկլասնիկի» սոցցանցերի IP հասցեներ: Այդ մասին հայտնել է Telegram-ի RKNShowtime կանալը, որն ավտոմատ ռեժիմով թարմացնում է արգելափակված կայքերի մասին տեղեկությունները: Բացի այդ, փակվել է Yandex-ի 5 հասցե, գրում է Deutsche Welle-ն: Ապրիլի 13-ինՄոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին:«Ռոսկոմնադզորը» Telegramմեսենջերի կողմից օգտագործվող web.telegram.org և t.meվեբ հասցեներն ընդգրկել է ՌԴ-ում արգելված կայքերիցանկում: Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը, մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը, հայտարարել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |