Կոստանյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Փաշինյանի վարչապետ դառնալուն![]() 27 ապրիլի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Իշխանափոխություն տեղի չի ունեցել, հայտարարել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը։ Նա ասել է, որ խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում իշխանափոխություն նշանակում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Վարչապետի կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող դիտարկվել որպես իշխանափոխություն:Քանի դեռ պառլամետական մեծամասնությունը չի փոփոխվել, իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է», - ասել է Կոստանյանը՝ բացառելով, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ավելի վաղ, ՀՅԴ-ն, որը հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, առաջարկել է ԱԺ-ին վարչապետի ընտրություններին 1 թեկնածուով հանդես գալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |