Փաշինյանը գիշերը հանդիպել է ՀՀ նախագահի հետ![]() 29 ապրիլի 2018 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի լույս 29-ի գիշերը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները»,-ասվում է գրառման մեջ։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին։ Ապրիլի 29-ի կեսօրից ընդդիմությունը կրկին շրջափակում է բոլոր մայրուղիներն ու ճանապարհները։ Այս մասին է հայտարարել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հանրահավաքի ժամանակ։ժամը 19.00 հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |