Բաղդասարյան․ Եթե 3 ֆրակցիաները վարչապետի մեկ թեկնածու ունենան, մենք չենք խոչընդոտի

Բաղդասարյան․ Եթե 3 ֆրակցիաները վարչապետի մեկ  թեկնածու ունենան, մենք չենք խոչընդոտի

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունը չի խոչընդոտելու վարչապետի ընտրությանը, եթե 3 այլ խորդհրարանական ֆրակցիաները՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն ու ԵԼՔ-ը, մեկ թեկնածոով հանդես գան։

Այս մասին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ ՀՀԿ-ն տրամադրված է միասնական քվեարկել։ «Անխտիր բոլորը ՀՀԿ-ում որոշում ունեն առ այն, որ քվեարկությունը լինելու է միասնական», - ասել է Բաղդասարյանը։

Նիկոլ Փաշինյանը Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո ևս ասել էր, որ ՀՀԿ-ն կանխատրամադրված է չխոչընդոտել մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին:

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---