Ընդդիմությանն աջակցած եւ գործից ազատված ՀՀ ԱԳՆ աշխատակիցները Վարդան Օսկանյանին դատի են տվել 3 ապրիլի 2008 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Վարչական դատարանը ապրիլի 2-ին քննության է ընդունել Հայաստանի արտգործնախարարության նախկին չորս աշխատակիցների հայցերը, ովքեր բողոքարկում են իրենց ազատման մասին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանների օրինականությունը: Նախարարի հրամանը մտադիր են բողոքարկել մամլո եւ տեղեկատվության վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Մարտա Այվազյանը, Եվրոպայի հարցերով վարչության նախկին խորհրդական, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարեկամ Առաքել Սեմիրջյանը, եւ Ամերիկայի եւ Կանադայի հարցերով բաժնի ղեկավար Կարինա Աֆրիկյանը: Այս գործով դատավոր է նշանակվել Հովսեփ Բեդեւյանը, սակայն դատական նիստի օրը դեռ չի նշանակվել: Ինչպես հաղորդել է ԱԳՆ նախկին աշխատակիցների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը, հեռացումների մասին հրամաններն անօրինական են, եւ նախկին աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց եւ փոխհատուցում վճարել, հաղորդում է Regnum-ը:Հիշեցնենք, որ օրերս Վարդան Օսկանյանը այս առումով հայտարարել է. «Ես գիտեմ, որ նրանցից ոմանք դատարան են դիմել: Տեսնենք` ինչպիսին կլինի դատարանի որոշումը»: Նշենք, որ ԱԳՆ վերը նշված աշխատակիցներին ազատել են աշխատանքից Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությանն աջակցելու համար: ԱԳՆ ղեկավարությունը գտնում է, որ նման քայլը չի համապատասխանում դիվանագետի կարգավիճակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |