ՀՀ նախագահի կոչը՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն 1 մայիսի 2018 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքացիներին դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ հավելելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Երևանի վրա: «Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի»,-ասվում է ուղերձում: Մայիսի 1-ին Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ վարչապետի ընտրությունները։Առաջադրված է 1 թեկնածու՝ ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետո այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |