Բողոքի ակցիաները վերսկսվել են. Փակ են փողոցներն ու մայրուղիները (Թարմացվող)

Բողոքի ակցիաները վերսկսվել են. Փակ են փողոցներն ու մայրուղիները (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:

Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

10:30 Մի խումբ փաստաբաններ փակել են որոշ նախարարությունների մուտքերը: Սկզբում մեքենաներով էին փակել, սակայն ոստիկանության աշխատակիցների հորդորներից հետո փաստաբանները համաձայնվեցին տեղափոխել մեքենաները հետիոտնի համար նախատեսված ճանապարհային հատվածներից և փակել մի շարք նախարարությունների, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության մուտքը մարդկային ուժերով՝ նստելով դռների դիմաց:

10:15 Երևանի փողոցները 10։10 դրությամբ

Ցուցարարները տարբեր ժամերին փակել են Աշտարակ-Երևան ճանապարհը, Լամբադա կամուրջը, «Դալմայի» մոտ հատվածը, դեպի Առաջին Մաս տանող ճանապարհը, Նժդեհի հրապարակը, Արարատի մարզից Երևան ճանապարհը, Կիևյան-Օրբելի հատվածը, Ռոստովյան փողոցը, Փարաքարը, Իսակովի պողոտան, Կորյուն-Տերյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկները, Տիգրան Մեծ-Նար-Դոս, Արցախ-Ռոստովյան, Լենինգրադյանը, Մյասնիկյանը, մետրոն՝ մասամբ, Բագրատունյաց-Սեբաստիա հատվածը ու բազմաթիվ փողոցներ Երևանում ու մարզերում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---