ԵԽԽՎ-ն կանի հնարավոր ամենը Հայաստանում կայունություն եւ ժողովրդավարություն ապահովելու համար 3 ապրիլի 2008 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ պարոն Թորոսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման առանցքում Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացները, նախագահական ընտրությունները, ետընտրական իրադարձությունները եւ այդ կապակցությամբ ԵԽԽՎ առաջիկա քննարկումներ էին:Հանդիպման սկզբում պարոն Թորոսյանը շնորհավորեց պարոն Լյուիս Մարիա դե Պյուչին վերջերս ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ` բարձր գնահատելով ԵԽ սկզբունքներին եւ արժեքներին նրա հանձնառությունը, կազմակերպությունում տարիներ շարունակ կատարած աշխատանքը եւ հեղինակությունը: Պարոն Թորոսյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ հավասարակշիռ արձագանքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ` կարեւորելով ԵԽ դերակատարումը եւ առաքելությունը առկա խնդիրների լուծման առումով: Ապրիլի 17-ին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ կարեւոր է իրավիճակի ճշգրիտ պատկերը ներկայացնելը եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման աջակցությունը: Նա բարձր գնահատեց ԵԽԽՎ զեկուցող Ջոն Պրեսկոտի գլխավորած ընտրական դիտորդական եւ ետընտրական փաստահավաք առաքելությունները: ԱԺ նախագահը հավասարակշիռ եւ անկողմնակալ գնահատեց Ջոն Պրեսկոտի զեկույցը եւ նշեց, որ այնտեղ հստակ տարբերակված են ընտրությունները եւ ետընտրական զարգացումները, ինչը էական հանգամանք է իրավիճակը ճիշտ պատկերացնելու առումով: Երկրում կայունության հաստատման եւ ժողովրդավարացման ուղղությամբ ներկայացվել են կարեւոր առաջարկություններ, որոնց արտացոլումը ընդունվելիք բանաձեւում օգտակար կլինի: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ փոփոխություններն ընդունվել են արտահերթ ընթացակարգով եւ անմիջապես ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Փորձագետների կարծիքն արդեն ստացվել է եւ Վենետիկի հանձնաժողովի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ապիրիլի 15-16-ին փորձագետների հետ քննարկում անցկացնել կարծիքում ներառված առաջարկությունների վերաբերյալ: ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ետընտրական իրադարձություններին նշեց, որ խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է տեղի ունեցածով եւ ինքն անձնամբ է շահագրգռված Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների եւ արժեքների խորացման կապակցությամբ: Եվրոպայի խորհուրդը վստահություն ունի Հայաստանի կողմից ԵԽ արժեքներին ու սկզբունքներին հավատարմության նկատմամբ: Նա աջակցություն հայտնեց Ջոն Պրեսկոտի զեկույցին, նշելով, որ Հայաստանը ԵԽ ընտանիքի անդամ է եւ ԵԽԽՎ-ն կանի հնարավոր ամենը Հայաստանում կայունության եւ ժողովրդավարացման գործընթացների շարունակականությունն ապահովելու համար: Խոսելով արտակարգ իրավիճակի մասին նա նշեց, որ չնայած հասկանալի են արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառները, այդուհանդերձ այն զգալի սահմանափակումներ է առաջացնում ժողովրդավարության տեսանկյունից եւ ողջունելի է, որ չերկարացվեց: Պարոն դե Պյուչը անդրադարձավ նաեւ Հարավային Կովկասի կայունությանն ու զարգացմանը եւ տեղեկացրեց, որ առաջիկայում նախապատրաստվում է տարածաշրջանային այց կատարել Հարավային Կովկաս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |