Էդվարդ Օ'Հարան հուսով է, որ ԵԽԽՎ առաքելության այցը Հարավային Կովկասի տարածաշրջան այնուամենայնիվ կկայանա 3 ապրիլի 2008 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Կողմերին չհաջողվեց որեւէ առաջընթաց գրանցել վերջին երկու ամիսներին ԵԽԽՎ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրման առաքելության հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵԽԽՎ մշակույթի, կրթության եւ գիտության կոմիտեի Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրման գծով զեկուցող, բրիտանացի պատգամավոր Էդվարդ Օ'Հարան: Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ առաջընթաց բանակցություններում այնուամենայնիվ կլինի` ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ: «Ես հուսով եմ, որ մեկ անգամ եւս կքննարկվեն այցի բոլոր ասպեկտները եւ կողմերը կաշխատեն առաջընթացի հասնել»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ առաքելության այցը Հարավային Կովկաս պետք է կայանար դեռեւս 2007թ. սեպտեմբերին, սակայն կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառով այն հետաձգվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |