Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոններ![]() 3 մայիսի 2018 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Նա Եվրոպայի չեմպիոն է հռչակվում արդեն 4-րդ անգամ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում: Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթել է սերբ Միխեիլ Կաջայային: Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Մաքսիմ Մանուկյանը ևս Եվրոպայի չեմպիոն է դարձել, 82 կգ քաշային կարգում: Նա 9:0 հաշվով պարտության է մատնել բելառուս Վիկտոր Սոսնովսկուն: Ավելի վաղ Կարեն Ասլանյանը, որը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, նվաճել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |