Փաշինյան․ ՀՀԿ-ն վերահաստատել է վարչապետի ընտրությանն աջակցելու որոշումը![]() 3 մայիսի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ ՀՀԿ նմանատիպ որոշումը վերահաստատել էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ չբացատրելով, սակայն, արդյոք խմբակցությունը միաձայն է քվեարկելու։ Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևել են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |