Սամվել Ալեքսանյանը «ժողովրդի թեկնածուի կողմից է»![]() 4 մայիսի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «ժողովրդի թեկնածուի կողմից է»: Այդ մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ում օգտին է քվեարկելու մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում: Այն հարցին, թե ով է ժողովրդի թեկնածուն, Ալեքսանյանն ասել է. «Կերևա այդ օրն, էլի», հայտնում է Aysor.am-ը։ Այն դիտարկմանը թե արդյոք վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն, Ալեքսանյանը խուսափել է անուններ տալուց՝ արձագանքելով.«Ով ժողովրդի թեկնածուն է, ես նրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»։ Ալեքսանյանը նաև ողջունել է Փաշինյանի մտադրությունը՝ պայքարել մենաշնորհի դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող վերացնի»։ Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |