Աշոտյան. ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր![]() 4 մայիսի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կնշանակի, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն: Այդ մասին AP գործակալությանն է հայտարարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գրում է «Կոմերսանտը»: «Չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը պահպանում է մեծամասնությունն Ազգային ժողովում, ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր: Իմ անձնական կարծիքով, նոր քաղաքական ուժերի հետ համագործակցության ոչ մի շանս չկա: Մենք չենք լինի այդ կառավարության մաս»,-ասել է Աշոտյանը: Նա հաստատել է, որ վարչապետի ընտրությունը կայանալու է մայիսի 8-ին: «Մենք 2 չափանիշ ունենք ցանկացած թեկնածուին սատարելու համար: Առաջինը՝ անհրաժեշտ քանակի ստորագրությունների առկայությունն է: Երկրորդը՝ իրավիճակի կայունացումը, փողոցների և ճանապարհների, օդանվակայանի ապաշրջափակումը: Համարվում է, որ այդ չափանիշներին համապատասխանում է Փաշինյանը»,-ասել է Արմեն Աշոտյանը: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |