Աղվան Վարդանյանին հեռացրել են ՀՅԴ շարքերից![]() 4 մայիսի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանին հեռացրել են կուսակցության շարքերից: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ: ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը քննել է ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը և համապատասխան որոշում կայացրել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աղվան Վարդանյանը մանդատը վայր է դրել: ՀՅԴ Գերագույն Մարմինը պահանջել էր պատգամավոր, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը։ «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը», - ասված է կուսակցության Հայաստանի ԳՄ տարածած հաղորդագրությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |