Ներկայացուցիչների պալատի խոսնակը պատրաստ է նորից քննարկման ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը 4 ապրիլի 2008 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քննարկումը, որը հավանություն է ստացել արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի կողմից, շարունակում է մնալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում, Երեւանում ուրբաթ հայտարարել է Հայաստանում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Արփի Վարդանյանը: «Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստ է ներկայացնել բանաձեւը քննարկման, բայց սպասում է ամերիկացի կոնգրեսականների անհրաժեշտ աջակցությանը փաստաթղթի հաստատման համար»,- ասել է նա:Վարդանյանի խոսքերով, ենթակոմիտեում բանաձեւի ընդունումից հետո թուրքական լոբբին աղմուկ բարձրացրեց, եւ մի քանի կոնգրեսականներ ետ կանչեցին իրենց ձայները: «Այժմ Ներկայացուցիչների պալատում բանաձեւը պաշտպանում են 211 կոնգրեսական, իսկ հաստատման համար անհրաժեշտ է 218 ձայն եւ Ամերիկայի Հայկական Համագումարը շարունակում է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ 2007 թվականի հունվարի 30-ին: Այդ բանաձեւը կոչվում է «Պալատի բանաձեւ» (House resolution) եւ դրա ընդունման համար անհրաժեշտ է Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |