ԵՄ. Չնայած ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններին, ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը դեռեւս գտնվում է քննարկման փուլում 4 ապրիլի 2008 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները եւ մնացել է ընդամենը մի քանի հարց կարգավորել, ԵԱՀԿ ՄԽ կողմից 2007 թվականին ներկայացված փաստաթուղթը դեռեւս գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության կոմիսարիատի զեկույցում Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականցաման վերաբերյալ 2007 թվականի ընթացքում: Փաստաթղթում հատուկ նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում 2007 թվականի հունիսին Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների այցելությունը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու 2007 թվականի հունիսին:Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային բնագավառին, զեկույցում նշվում է, որ առաջխաղացում է արձանագրվել քաղաքական երկխոսության ամրապնդման, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններում մասնակցելու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |