Ադրբեջանի ընտրած մարտավարությունը Ղարաբաղի հարցում հաջողութան չի բերի 4 ապրիլի 2008 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փորձերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափից հանելու ուղղությումբ, հաջողության չեն բերի, գտնում է կոալիցիոն եւ խորհրդարանական «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Ադրբեջանն այլ մարտավարություն է ընտրել, սակայն, չեմ կարծում, որ այն հաջողության կբերի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն հստակ հայտարարությամբ է հանդես եկել, որ ՄԽ ձեւաչափը ամենաարդյունավետն է, լավագույնս տեղեկացվածն է»,- ասել է նա:Բաղդասարյանն անհանգստություն է հայտնել Ադրբեջանի նման մարտավարության առումով, որը իր ներքո երկու պատճառ ունի: «Առաջինը Հայաստանում ստեղծված ներքաղաքական դրությունն է, որից նրանք փորձեցին օգտվել, իսկ երկրորդը` Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները, ինչը ենթադրում է նախագահի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքերի սրում, սակայն դա սխալ ուղի է, եւ պետք է չփոխել դիրքորոշումը»,- ասել է նա: Ընդ որում, Արթուր Բաղադասրյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավական փորձ ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում երկկողմանի շահավետ փոխզիջում գտնելու համար, հաղորում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |