ՀՀ ԱԳՆ ղեկավարը գոհ է Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի կապակցությամբ 4 ապրիլի 2008 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին: Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: Կոնստանտին Ելիսեեւը շնորհակալություն հայտնեց հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Նշվեց երկու երկրների պատրաստակամությունը նպաստելու տնտեսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանը: Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ դրա հեռանկարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |