Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու![]() 8 մայիսի 2018 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովը կրկին քվեարկության է դնելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Հատուկ նիստը կմեկնարկի 12:00-ին: Միակ թեկնածուն, ինչպես և նախորդ՝ մայիսի 1-ի քվեարկության ժամանակ, ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունում մի շարք պատգամավորների հորդորել են ԱԺ հատուկ նիստում քվեարկել ԱԺ պատգամավորների ստորագրությունների 1/3-ը հավաքած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |