Ստամբուլում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» 45 անդամներ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում 5 ապրիլի 2008 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում կանխվել են լայնածավալ ահաբեկչական գործողություններ, որ նախապատրաստում էր միջազգային «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը: Այդ մասին հաղորդել է Ստամբուլի անվտանգության վարչությունը: Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի չորս գավառներում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» տեղական օղակի ահաբեկիչների մի խումբ, որոնք պատրաստություն էին անցել արտերկրում: Ահաբեկիչները մտադիր էին Ստամբուլում միաժամանակ պայթյունների մի շարք անցկացնել մահապարտների միջոցով: Ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» 45 անդամներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Նշենք, որ 2003 թ. նոյեմբերին Ստամբուլում ահաբեկչական գործողություններ կատարվեցին «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի հրամանով: Այդ ակցիաների կազմակերպիչ, սիրիացի Լուաի Մուհամմեդ ալ-Սաքքան եւ նրա վեց հանցակիցները, որոնք 2005թ. օգոստոսին մտադիր էին պայթեցնել Անթալիայում մի շոգենավ, որտեղ զբոսաշրջիկներ էին Իսրայելից, 2007թ. Թուրքիայում դատապարտվեցին ցմահ բանտարկության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |