Մոգերինին Փաշինյանին Բրյուսել է հրավիրել10 մայիսի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Կողմերը համաձայնություն են հայտնել Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ: ԵՄ պաշտոնյան Հայաստանի վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել, հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքը: Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին: Ամփոփ քննարկվել են նաեւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն: ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ ակնկալում է աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ: ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |