ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՏԵՂ ԳՐԱՎԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ14 սեպտեմբերի 2002 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Մահմեդական Թուրքիան Եվրամիության անդամ չպետք է լինի, գրում է գերմանական «Die Zeit» շաբաթաթերթը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, «Թուրքական հարցը» խորագրի ներքո հրապարակման հեղինակն իր կարծիքը հիմնավորում է մի շարք ծանրակշիռ փաստարկներով` առաջին հերթին նրանով, որ «1995 թվականին Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրեց խորհրդարանում մեծամասնություն ստացած Իսլամական կուսակցության առաջնորդը»: Դա հակասում է Արեւմուտքի արժեքներին, հայտարարում է հոդվածագիրն, ավելացնելով, որ «իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, կրոնով, մշակույթով եւ մտածելակերպով Թուրքիան Եվրոպայի մասը չէ»: Եվրոպային Թուրքիայի մերձենալու դեմ փաստարկների թվում նշվում է նաեւ, որ Գերմանիայում արմատական Իսլամական կազմակերպությունն արդեն ունի 32 հազար անդամ, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել: Նշելով գործազուրկների թիվը Թուրքիայում, որն այսօրվա դրությամբ հատել է 30 տոկոսի ցուցանիշը, հեղինակը տարակուսում է, թե ինչո՞ւ է պետք այդ գործազուրկների համար ճանապարհ բացել դեպի Եվրոպա: Այդ ամենի հետ մեկտեղ, հոդվածում նշվում է, ու Արեւմուտքը երբեմն զգում է Թուրքիայի կարիգը` ասենք, Իրաքի դեմ զինված գործողությունների նախապատրաստման դեպքում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |