Մեթյու Բրայզա. Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ 7 ապրիլի 2008 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, «Բուխարեստում կայացած երկու հանդիպումներում տեղի ունեցավ կարծքիների լուրջ փոխանակում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Դա շատ լավ արդյունք է»: Բրայզան նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնի ստանձման արարողությունից հետո, ինքը կկարողանա տեղեկանալ նրա տեսակետին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այնուհետեւ տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի եւ նախագահի հետ, հաղորդում է 1news.az-ը: Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |