Մայիսի 8-ին Ռուսաստանի Պետդուման կհաստատի Վլադիմիր Պուտինին ՌԴ վարչապետի պաշտոնում 7 ապրիլի 2008 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինի թեկնածության հաստատումը կառավարության ղեկավարի պաշտոնում տեղի կունենա Պետդումայում մայիսի 8-ին: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բորիս Գռիզլովը: «Մենք սպասում ենք մայիսի 7-ին, երբ տեղի կունենա ընտրված նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնակալման արարողությունը եւ մայիսի 8-ին մենք կհաստատենք Վ.Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում»,-հայտարարել է Գռիզլովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ավելի վաղ մամուլում արդեն ենթադրություններ էին հայտնվել մայիսի 8-ին Վ.Պուտինին կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատելու հնարավորության մասին: Ինչպես հաղորդվել է, նոր վարչապետի թեկնածությունն արագ հաստատելու անհրաժեշտության մասին կարծիքն առաջացավ նախագահի աշխատակազմում, քանի որ կառավարությունում ոչ աշխատանքային մթնոլորտ է տիրում: Ըստ Սահմանադրության, կառավարությունը վայր է դնում լիազորությունները նախագահի պաշտոնակալման օրը, նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնակատարին եւ երկու շաբաթվա ընթացքում ներկայացնում է նրա թեկնածությունը Պետդումայի հաստատմանը: Այդ թեկնածության քննարկման համար խորհրդարանի ստորին պալատին տրվում է մեկ շաբաթ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |